Պեսկովը գնահատել է համատեղ բանակ ստեղծելու Ադրբեջանի եւ Թուրքիայի պլանների մասին տեղեկությունները


Պեսկովը գնահատել է համատեղ բանակ ստեղծելու Ադրբեջանի եւ Թուրքիայի պլանների մասին տեղեկությունները
Հուլիս 29 21:13 2021

Կրեմլում լիահույս են, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացումը ի վնաս տարածաշրջանի կայունության չի լինելու, այսպիսի դիրքորոշում է արտահայտել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հասկանալի է, Ադրբեջանը եւ Թուրքիան զարգացնում են երկկողմ կապեր։ Նորից՝ դա նրանց սուվերեն գործն է։ Կարեւոր է, որպեսզի դա չվնասի տարածաշրջանի կայունությանն ու կանխատեսելիությանը։ Այս հաշվով մենք կանոնավոր շփումներ ունենք թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի գործընկերների հետ»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե ինչպես են Կրեմլում նայում այդպիսի նախագծին եւ արդյո՞ք համարում են, որ այն կարող է պոտենցիալ սպառնալիք լինել Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների համար։

Կրեմլին, հավաստիացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, հայտնի չեն գործադիր իշխանության՝ Թուրքիայի նախագահի կամ Ադրբեջանի նախագահի, ինչ-որ արտահայտություններ այդ հաշվով։

Ավելի վաղ թուրքական խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հայտարարել էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բանակցություններ են վարում համատեղ թյուրքական բանակ ստեղծելու վերաբերյալ։



loading...