«Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում


«Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում
Հուլիս 28 01:27 2021

2021թ-ի հուլիսին ՀՀ ԱՆ «Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։  Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

«Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը ՀՀ-ում աննախադեպ է, որը մեծ հնարավորություններ է տալիս բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաներին և մեծահասակ հիվանդներին։
Հուլիսի 7-ին իրականացվել է առաջին նման՝ ալոգեն փոխպատվաստումը Նիգերիայից 5 տարեկան երեխայի Մանգաղաձև բջջային սակավարյունությամբ, ում դոնորը հանդիսանում էր իր զույգ քույրը և Կամերունից 1․8 տարեկան երեխայի՝ նույն Մանգաղաձև բջջային սակավարյունությամբ, ում դոնորը հանդիսանում էր 12 տարեկան եղբայրը։ 
Այս պացիենտները ցածր ռիսկի հիվանդներ են, դոնորները 12/12 լրիվ համատեղելիությամբ, ինչը թույլ է տվել ալոգեն փոխպատվաստման ծրագրի հաջող մեկնարկին և ներդրմանը, որպես արդյունավետ բուժական միջոցառում։
Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երկու փոքրիկների մոտ էլ բարեգործական հիմունքներով՝ վիրահատական եղանակով տեղադրվել են կենտրոնական երակային Հիկման տեսակի կաթետրներ, առանց որոնց փոխպատվաստումն անհնար կլիներ:
Ծրագիրն իրականացվել է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» ԲՀ, ՀՀ առողջապահության նախարարության և Cure2Children հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ»։



loading...