Ինչու Փաշինյանը փոշմանեց․ Անդրեասյան Կարենի «տաղանդը»


Ինչու Փաշինյանը փոշմանեց․ Անդրեասյան Կարենի «տաղանդը»
Հուլիս 26 14:39 2021

Արդարադատության նախարարություն. սա պետության համար կաևորագույն կառույցներից մեկն է, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի առնչվում է այս ոլորտին, այս ոլորտն է առաջացնում բողոք կամ արդարություն: Հետևաբար, հայտնի փաստ է, որ կառույցը մեծ լիազորություններ ունի ու օրենքով աշխատելու դեպքում կարող է զսպել բոլորի՝ այդ թվում նաև իշխանության ախորժակը:

Բայց, ՀՀ իշխանությունները, անտարբեր քաղաքացիների հաշվին մեծ ձայներ ստանալուց հետո, բնականաբար, էլ ավելի են օրինականացնելու իրենց անօրինական քայլերը, վարչական լծակները դարձնելու են սեփական «ես»-ին ծառայող գործոն ու առաջ են գնալու, իսկ դրա համար իշխանությանը ոչ թե խելացի, կայացած, ինքնուրույն անձ է հարկավոր, այլ ճիշտ հակառակը՝ գործիք: Խելացի մարդիկ իշխանության հետ չեն, բազմիցս հրաժարվողներ եղել են, ոմանք մնում են շանտաժի կամ այլ շահի դիմաց, սակայն խելացի, կայացած անձինք այս փուլում իշխանությանը չեն միանում, որովհետև պատմությունն իրենց հիշելու է:

Ինչ խոսք, արդարադատության նախարարության համար իշխանության որոնողական համակարգը գերազանց է աշխատել՝ Անդրեասյան Կարեն: Թվում է, այս անվանումից հետո ավելորդ է ինչ-որ բան գրել, բայց հասարակության հիշողությունը կարճ է, մոռացող, և պետք է հիշեցնել մարդու իրավունքները պաշտպանել չկարողացող անձի անցած ճանապարհի դրվագները: Անդրեասյանը Կարենը Սերժ Սարգսյանի օրոք Մարդու իրավունքների պաշտպան էր՝ 2011-2016 թվականը: Մարդ, ում գործը քննադատում էր և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Այժմ իրեն ԲԴԽ նախագահ հռչակած դուռ կոտրող Գագիկ Ջհանգիրյանը դեռ 2015-ին էր Կարեն Անդրեասյանին ասում ՝ սատանի մայլում «քյանդրբազություն» անող և պնդում, որ Անդրեասյանը չի կարողանում խնդիրը լուծել և արդյո՞ք ցանկություն չունի հրաժարական տալու:

Հիմա, ՄԻՊ պաշտոնում ձախողածին ինչո՞ւ է իշխանությունը, ԲԴԽ ինքնահռչակ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թիմը բերում ու տալիս արդարադատության ոլորտը, որովհետև ինքնուրույն ոչի՞նչ չի կարող: Անդրեասյան Կարենի «տաղանդը» իշխանությունը հաստատ զգացած կլինի, որովհետև երբ հաճո տեքստեր է ուզեցել լսել ընդդիմության հասցեին, հասկացել է, որ  այ դա Հ1-ի տաղավարում կասի Անդրեասյան Կարենը, նույն տրամաբանությամբ էլ նրան բերում են Արդարադատթյան նախարար՝  այ դա կանի Անդրեասյան Կարենը՝ սկզբունք, պետական մտածելակերպ, պետական շահ չի պահանջվում և բացի այդ՝ «օգտագործելուց» խրախուսել է պետք:

 

Հետաքրքիր է ո՞ւմ խորհրդով է Փաշինյանը նման կարևորագույն պաշտոնը վստահում Կարեն Անդրեասյանին, հատկապես, որ մեկ անգամ արդեն հրաժարվել էր անել այդ քայլը։