Ինչպե՞ս պետք է սիրել տղամարդուն․ 12 պատվիրան


Ինչպե՞ս պետք է սիրել տղամարդուն․ 12 պատվիրան
Հուլիս 26 00:38 2021

Այս պատվիրանները կհուշեն, թե ինչպես պետք է սիրել տղամարդուն:

1. Ընտրե´ք նրան

Ընտրեք նրան, ում հոգին շատ մոտ է ձերին, ով տեսնում է ձեզ այնպես, ինչպես կաք և այնքան քաջ է, որ նրա մտավախությունները դուք չեք տեսնում:

2. Ընդունե´ք նրան այնպիսին, ինչպիսին կա

Ընդունեք դեպի ձեզ մեկնած ձեռք և զգուշորեն տարեք դեպի ձեր սիրտը, որտեղ նա իրեն հանգիստ և հարմարավետ կզգա:

3. Վառե´ք նրա ծանր բեռը ձեր ներսի կրակով

 

Նայեք նրա աչքերի մեջ և որքան հնարավոր է՝ խորությամբ զննեք հոգին, քանզի միայն այդ ժամանակ կտենեք, թե ինչ է այնտեղ իրականում թաքնված:

4. Բացահայտե´ք նրան

Զննե´ք նրան, բացահայտեք այն ամենը, ինչի միջով ստիպված է եղել անցնել, փորձեք տեսնել նրա տառապանքները և գործած մեղքը, սակայն՝ առանց քննադատության և հիշաչարության:

5. Զգացե´ք նրան

Կարողացե´ք բժշկել հին և խորը վերքերը՝ առանց վեճերի և զայրույթի:

6. Կանացիությու´ն նվիրեք նրան

Նստեք նրա առջև ձեր կանացիության ողջ վեհությամբ և զիջողաբար թույլ տվեք նրան՝ քայլ անել դեպի ձեզ:

7. Զինվեք իմաստությա´մբ

Նստեք և խաղաղությամբ սպասեք նրա վերադարձին:

8. Մի´ փորձեք խորամանկել

Մի´ փորձեք նրան խաբել հնարքների, նենգ քայլերի, խաբեության միջոցով: Դա կանացիություն չէ, այլ՝ վրեժ:

9. Նրա համար եղեք ինչպես մայր

Կարևոր չէ՝ ստացե՞լ է այն մայրական ջերմությունը, որ տալիս են միայն մայրերը, նրան իրական մոր կերպար ցույց տվեք:

10. Պահպանե´ք նրան, առաջնորդե´ք

Մի´ պատժեք նրան ձեզ հասցրած վերքերի համար, արցունքներով մաքրագործեք այն ինչպես քաղցր գետը և ազատ արձակեք այդ զգացմունքներին դեպի իրենց տուն:

11. Սիրե´ք նրան այնքան, որպեսզի մերկ և բաց լինեք

Եղեք բավական համարձակ, որպեսզի թույլ լինեք, և թույլ տվեք նրան՝ հոգ տանել ձեր մասին: Հնարավորություն տվեք նրան՝ հասկանալ, որ կարող է օգնել և պաշտպանել ձեզ: Թույլ տվեք նրան՝ ամուր գրկել ձեզ և վստահեք նրան, եթե նույնիսկ՝ մինչ այդ հազարավոր անգամ վրավորել կամ ցավեցրել է:

12. Աջակցե´ք, կերակրե´ք, լսե´ք և բուժե´ք նրան

Իսկ նա իր հերթին կփայփայի, կպահպանի և կպաշտպանի ձեզ իր ուժեղ ձեռքերով, հստակ մտքերով և մտադրություններով:

 



loading...