4 զոհ ավտովաթարից․ մահացածներից մեկը ԱԱԾ աշխատակից է եղել


4 զոհ ավտովաթարից․ մահացածներից մեկը ԱԱԾ աշխատակից է եղել
Հուլիս 25 16:17 2021

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ՝ հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:  Մասնավորապես  ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջարդիձոր կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 5 հոգի՝ որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 3-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին հիվանդանոց։ Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից մեկը ևս մահացել էր։

Մահացածներից երկուսը անչափահասներ են եղել։ Մասնավորապես 7 տարեկան տղա և 12 ամյա աղջիկ։

 
 

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ավտովթարից մահացածներից մեկը ԱԱԾ աշխատակից է եղել։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Հավելենք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ 242 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով, այն է՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ։

 

Լուսանկարը՝ Aravot.am-ի