Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Ջարդի ձոր կոչվող հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել․ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Մեքենայում եղել էին 7 հոգի, նրանցից երեքը մահացել էին՝ հայրը իր 7 տարեկան տղայի ու 14 տարեկան աղջկա հետ։
Մյուս 4 հոգուն՝ երկու տղամարդու և երկու կնոջ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որոնցից մեկի՝ Վարդան Խալիկյանի վիճակը ծայրահեղ ծանր էր։
Գյումրի բժշկական կենտրրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ տեղեկացրեց, որ նա ևս մահացավ։