«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները․ ինքնաբացարկներ չեն լինի


«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները․ ինքնաբացարկներ չեն լինի
Հուլիս 21 12:56 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին Armday.am- ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինքնաբացարկներ չեն լինի»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր մինչև 18։00-ն պատգամորների թեկնածուները կարող են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել ԿԸՀ։

«Հայաստան» դաշինքը նախօրեին նույնպես հայտարարել է, որ կվերցնի պատգամավորական մանդատները։ Այսպիսով՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարանում կունենա 29, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը 7 մանդատ։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը, ստացել էր 5,23 տոկոս, սակայն խորհրդարան է անցել իրավունքի ուժով, որպես երրորդ տեղը գրաված ուժ:



loading...