Ոսկեզօծ սենյակներ և զուգարանակոնքեր. «ՌԻԱ Նովոստի»-ն ներկայացրել է կոռուպցիայի համար ձերբակալված ռուս գնդապետի «պալատի» լուսանկարները (տեսանյութ, լուսանկարներ)


Ոսկեզօծ սենյակներ և զուգարանակոնքեր. «ՌԻԱ Նովոստի»-ն ներկայացրել է կոռուպցիայի համար ձերբակալված ռուս գնդապետի «պալատի» լուսանկարները (տեսանյութ, լուսանկարներ)
Հուլիս 20 20:13 2021

ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ստավրոպոլի երկրամասում ճանապարհային ոստիկանության վարչության ձերբակալված պետ Ալեքսեյ Սաֆոնովի տնից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կադրերում երևում են մի քանի սենյակների ինտերիերներ, ոսկեզoծ իրեր, խոշոր գումարներ և երկու արտասահմանյան թանկարժեք մեքենա` կայանված առանձնատան դիմաց:

 

Քննության համաձայն, ոստիկանության պետը գլխավորում էր հանցախումբ, որի անդամները մի քանի տարի անցագրային թղթեր էին տալիս Ստավրոպոլի երկրամասում հացահատիկային և իներտ նյութեր տեղափոխողներին, ինչը նրանց թույլ էր տալիս օրենքի խախտմամբ ապրանքներ տեղափոխել: Ընդհանուր առմամբ, կազմակերպված հանցախմբի անդամներն իրենց ծառայությունների համար ստացել են ավելի քան 19 միլիոն ռուբլի:

Հատկապես խոշոր չափերով կաշառք ստանալու մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Սաֆոնովը և խմբի 6 անդամ, այդ թվում ՝ 2 ոստիկան և 4 քաղաքացիական անձ բերման են ենթարկվել:

Քննությունը մեղադրյալների նկատմամբ կալանք  է պահանջելու:

 

 

В доме задержанного главы ГИБДД Ставропольского края обнаружили золотой  унитаз - Газета.RuРепрессии против ГИБДД Ставрополья: sell_off — LiveJournalОпубликовано видео из "золотого дворца" начальника УГИБДД Ставрополья -  ГлагоLВ доме задержанного главы ГИБДД Ставропольского края обнаружили золотой  унитаз - Газета.RuСК обнародовал видео оперативной съемки из «дворца» задержанного главы по  Ставрополью - Газета.Ru | Новости