Ողբերգական դեպք Ախթալայում․ հարազատները գիշերվանից որոնվող 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են ձորում՝ Opel-ի մեջ


Ողբերգական դեպք Ախթալայում․ հարազատները գիշերվանից որոնվող 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են ձորում՝ Opel-ի մեջ
Հուլիս 17 14:40 2021

Լոռու մարզում, այսօր, հուլիսի 17-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի Սվիներ թաղամասի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները կողաշրջված վիճակում հայտնված Opel Astra մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Ախթալա քաղաքի բնակիչ 55-ամյա Արմեն Սարաջյանն էր։