Շատերը կասեն կյանքը շարունակվում է, ցավոք ոչ մեզ համար. հերոսի մայր


Շատերը կասեն կյանքը շարունակվում է, ցավոք ոչ մեզ համար. հերոսի մայր
Հունիս 27 00:30 2021

Հերոս Մխիթար Գալեյանի մայրը` Աստղ Գալեյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարդ արարած հիշում ես չէ՞ 27-է, թե՞ մոռացել ես ։Լույսը բացվելու է չարագույժ լուրով։ Այսպես է տպավորված ամեն ամսվա 27-ը գիտես մարդ արարած առավոտյան հազարավոր ընտանիքներում վայնասուն է բարձրանալու,հազարավոր հայրեր կմեկնեն ճակատ,կամ կվերադառնան կամ էլ ոչ։ Շատերը կասեն կյանքը շարունակվում է, ցավոք ոչ մեզ համար, այդ կյանքն շարունակվում է մեզ համար Եռաբլուրում, այնտեղից դուրս կյանքը սառած է։Հա չմոռանամ ավելացնել «ապագա չկա», խաթարեցիք մեր ԼՈՒՅՍԵՐԻ ապագան»։



loading...