Էսօր առաջին անգամ պիտի ընտրության մասնակցեիր, բայց... Զոհված զինվորի մոր հուզիչ գրառումը


Էսօր առաջին անգամ պիտի ընտրության մասնակցեիր, բայց... Զոհված զինվորի մոր հուզիչ գրառումը
Հունիս 20 18:38 2021

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված քաջարանցի Արտաշես Մարտիրոսյանի մայրը` Արուս Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՐՏԱ՜ՇՍ, միակս, հպարտությունս, իմ խելացի տղա... 

Էսօր առաջին անգամ պիտի ընտրության մասնակցեիր, ցավոք վիժվածք նիկոլը ձեզ ամեն ինչից զրկեց,  երազանքներից ,  ապրելու,  ընտանիք ու երեխա ունենալու իրավունքից զրկեց ։ Ատում էիր էդ տականքին, ինչ իմանայիր, որ ինքն է դառնալու քո, մեր խեղված ճակատագրի ամենամեծ  մեղավորը։

Մեծ դժվարությամբ, բայց գնացել եմ ընտրության, քվեարկել եմ այն հույսով, որ կլինի արդարություն և արդարադատություն, որ մի օր պատժված կտեսնեմ բոլոր դավաճաններին, բոլոր մեղավորներին։  Երկրային ու երկնային օրենքների ողջ խստությամբ պիտի ստանան իրենց պատիժը, որ ձեր հոգիները այնտեղ, վերևում, իսկ մերը՝էս դժոխքում, մի փոքր խաղաղվեն։                       

Իմ շրջապատի նիկոլապաշտներ, շարունակեք ձեր անարժեք, նողկալի, խղճուկ  կյանքը, հեռու մնացեք ինձնից ու իմ քարուքանդ եղած ընտանիքից։    

Հանկարծ չմոռանաք, որ ապրում եք ԱՐՏԱՇԻՍ  ու ՏՂԵՐՔԻՍ կյանքի հաշվին,  իրենք վերևից ամեն ինչ տեսնում են, դուք դավաճանեցիք ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։             

Կներես, ԲԱԼԵ՜Ս, որ հավատացինք դրանց ու չկարողացանք պաշտպանել ՔԵԶ ...»



loading...