Քաղաքական ուժերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն ՀՀ ներքաղաքական գործընթացներին խառնելու, այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից․ ՊԲ


Քաղաքական ուժերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն ՀՀ ներքաղաքական գործընթացներին խառնելու, այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից․ ՊԲ
Հունիս 18 15:08 2021

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից:

Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն: Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից:

Հարկ ենք համարում նշել, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում»:



loading...