Ալիևը Աբրահամյանին մեղադրել է ՀՀ բանակին օգնելու մեջ․ իսկ ինչու են հայ իրավապահներն այցելել Աբրահամյանի գրասենյակ


Ալիևը Աբրահամյանին մեղադրել է ՀՀ բանակին օգնելու մեջ․ իսկ ինչու են հայ իրավապահներն այցելել Աբրահամյանի գրասենյակ
Հունիս 18 14:06 2021

Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, նաեւ գործարարներ Սամվել Կարապետյանի եւ Դավիթ Գալստյանի նկատմամբ։

Զարմանալի զուգադիպությամբ այս պահին իրավապահները ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով այցելել են Արա Աբրահամյանի գրասենյակ։ Այս մասին փոխանցում են մեր  աղբյուրները։ Մեր տեղեկություններով իշխանությունը հրահանգ է իջեցրել իրավապահներին ստուգել որոշ փաստաթղթեր։ Պարզվում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ ՀՀ իրավապահներին դուր չի եկել այն հանգամանքը, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր հնարավորությունների շրջանակներում աջակցել է բանակին՝ զենք տրամադրելով։ 

Այլ մանրամասներ՝ քիչ անց։

Հավելենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ իր հասցեին Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են։

«Ադրբեջանի դատախազությունը կարող է ցանկացած բան հայտարարել, դա ինձ չի անհանգստացնում: Ավելի լավ կլինի նրանք զբաղվեն ԼՂ-ում մարդու իրավունքները ոտնահարող իրենց հանցագործներով: Եվ այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է և ինձ չի անհանգստացնում: Ինձ համար դա ծիծաղելի է, ես անմեղ եմ և իմ հետ խնդիրներ չեն կարող լինել»,- նշել է Աբրահամյանը: