Ավելի լավ կլինի նրանք զբաղվեն ԼՂ-ում մարդու իրավունքները ոտնահարող իրենց հանցագործներով. Արա Աբրահամյանը՝ Բաքվի անհեթեթ մեղադրանքների մասին


Ավելի լավ կլինի նրանք զբաղվեն ԼՂ-ում մարդու իրավունքները ոտնահարող իրենց հանցագործներով. Արա Աբրահամյանը՝ Բաքվի անհեթեթ մեղադրանքների մասին
Հունիս 18 13:22 2021

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ իր հասցեին Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են։

«Ադրբեջանի դատախազությունը կարող է ցանկացած բան հայտարարել, դա ինձ չի անհանգստացնում: Ավելի լավ կլինի նրանք զբաղվեն ԼՂ-ում մարդու իրավունքները ոտնահարող իրենց հանցագործներով: Եվ այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է և ինձ չի անհանգստացնում: Ինձ համար դա ծիծաղելի է, ես անմեղ եմ և իմ հետ խնդիրներ չեն կարող լինել»,- նշել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, նաեւ գործարարներ Սամվել Կարապետյանի եւ Դավիթ Գալստյանի նկատմամբ։