Նիկոլ Փաշինյանի շրջապատից աղբյուրները հայտնում են, որ նա գտնվում է ծանրագույն հոգեբանական վիճակում․ Գաբրիելյանով


Նիկոլ Փաշինյանի շրջապատից աղբյուրները հայտնում են, որ նա գտնվում է ծանրագույն հոգեբանական վիճակում․ Գաբրիելյանով
Հունիս 18 13:09 2021

Նիկոլ Փաշինյանի շրջապատից աղբյուրները հայտնում են, որ նա գտնվում է ծանրագույն հոգեբանական վիճակում: Երեկվա հավաքը բարոյապես սպանել է նրան: Տելեգրամյան իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը:

Նա պնդում է, որ «Իմ քայլի» ներկայացուցիչները հիմա փորձում են ամեն կերպ կապ հաստատել Քոչարյանի հետ: Որպես միջնորդ փորձել է հանդես գալ Ռուբեն Գրիգորյանը, ով հայտնի գործարար է: Նա գաղափար ունի, որ Քոչարյանը լինի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը՝ փոխվարչապետ: Սակայն Քոչարյանի շտաբից նրան ուղարկել են այնտեղ, որտեղ պետք է:

«Ամբողջ երեկո Ոստիկանապետ Վահե Ղազարյանը փորձել է Քոչարյանի մարդկանց ապացուցել, որ իրենց շտաբից ձերբակալությունների ետևում կանգնած է անձամբ Փաշինյանը:

Ոստիկանապետը բաց ասում է, որ որոշ մարզերում ոստիկանությունը դուրս է եկել Երևանի վերահսկողությունից: Կարճ ասած՝ ուժայիններից փախնում են»։