Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդաքանակ ապահովելու համար իշխանությունները լծված են վարչական ռեսուրսի կիրառման. Հայտնի են բազմաթիվ փաստեր


Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդաքանակ ապահովելու համար իշխանությունները լծված են վարչական ռեսուրսի կիրառման. Հայտնի են բազմաթիվ փաստեր
Հունիս 17 21:05 2021

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքին մարդաքանակն ապահովվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Համացանցում արդեն իսկ տեսանյութեր են տարածվում, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար մարզերից ավտոբուսներով Երևան են բերվում քաղաքացիներ։ Ավելին՝ «Փաստինֆո»-ի տեսախցիկը ՀՀ ԱԺ-ի մոտ եւ Կիրովի այգու մոտ ֆիքսել է բազմաթիվ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, որոնցով հանրապետության ամբողջ մարզերից բնակիչներ են տեղափոխվել հանրահավաքին մասնակցելու համար։

Բացի այդ՝ համացանցում Հանրապետության Հրապարակից տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվում, որտեղ երևում է, թե ինչպես են ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար Արմեն Գասպարյանը՝ ԱԻՆ այլ աշխատակիցների հետ գտնվում Հրապարակում, իսկ մինչ այդ մամուլում արդեն տեղեկություններ են տարածվել առ այն, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրահանգել դատական կարգադրիչներին՝ պարտադիր կարգով մասնակցել հանրահավաքին, նրանց ներկա-բացակ են արել Մարիոթ հյուրանոցի մոտ։

Աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են եղել նաեւ տնտեսվարողների կողմից։ «Փաստինֆո»-ին ահազանգած «Էկոնոմբանկի» աշխատակցուհին նշել է, որ իրենց պարտադրել են մասնակցել Փաշինյանի հանրահավաքին։