Արցախի Մարտունու օկուպացված հատվածից ևս 3 աճյուն է հայտնաբերվել


Արցախի Մարտունու օկուպացված հատվածից ևս 3 աճյուն է հայտնաբերվել
Հունիս 17 17:57 2021

Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։