Ադրբեջանական ագրեսիայի աջակիցները համալրվում են․ Վահան Իշխանյան


Ադրբեջանական ագրեսիայի աջակիցները համալրվում են․ Վահան Իշխանյան
Մայիս 16 21:08 2021

Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի Ադրբեջանի ագրեսիան աջակցող խոսքին հստակ պատասխան էի տվել՝ որ Հայաստանը ոչ թե բռնազավթել էր Ադրբեջանի տարաքները այլ 100տարուց ավել ձգվող թուքրական ազգերի կողմից հայերի բնաջնջմանն է դիմադրել։ Մի շարք մտավորականներ՝ լինելով Գայանե Այվազյանի գաղափարկիցները, սակայն, որևէ բանավեճի անընդունակ լինելով պատասխանել նրա նկատմամբ քննաատությանը, նրան իրենց աջակցությունը ցուցաբերում են կլիշեավորված, դատարկ ֆռազներով, «ցավում եմ ցավում ու ափսոսում, որ ազատ խոսքի այս տարածքը վերածվել է ատելություն տարածող ու հրահրող հարթակի»։  Այս մասին ֆեյսբուքում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը.

««Անթույլատրելի է նման դժվար պահին մարդու նկատմամբ ատելություն սփռելը իր կարծիքի և մտածելու|վերլուծելու փորձերի համար» և այլն։

Պարզ է որ այս անձինք իրար են անցել իմ քննադատական տեքստից, սակայն շրջանցելով այն թիրախ են դարձնում Ինքնագիր հանդեսը, որ պարբերականություն չունի, հազարից մեկ նյութ է դնում, և ֆեյսբուքյան Ինքնագիր փակ ակումբը, որտեղ որևէ ատելություն չի տարածվել։ Լուսինե Խառատյան և Տիգրան Ամիրյան, եթե բարեխիղճ գիտնական եք ձեզ համարում, Ինքնագրից մի ատելության խոսքի մեջբերում կանեիք, և ոչ թե ձեր գաղափարական աջակցությունը կքողարկեիք կեղծիք տարածելով, որի նպատակն է ատելություն տարածել հենց Ինքնագրի նկատմամբ։

Իսկ եթե կան մարդիկ որոնց մեջ ատելություն է առաջացել իրենց հայրենիք ներխուժած թշնամու բանակը աջակցող անձի նկատմամբ, ապա սերը կարծես ավելի շատ է նրա նկատմամբ, մասնավորապես աարևմտյան կապիտալի ֆոնդերի շահառուների բանակներ են կանգնել ի պաշտպանություն Այվազյանի։ Տիգրան Ամիրյանը կարծեմ Մոսկվայի МГУ-ն է ավարտել, դե թող ասի քանի օր կմնար իր աշխատանքին մի դասխաոս ով պաշտպաներ նացիզմը։ Թե՞ դուք միայն հայերին եք այնպիսի ողորմել զանգվածի տեղ դրել, որ իր դահիճների գովքը անողների դեմ ծպտուն հանողներ պիտի չլինեն, իսկ հենց ծպտուն հանեն, ակտիվիստ֊մտավորականների բանակը դեմները առնի»,- գրել է Իշխանյանը։