«Այս նվաստացման հեղինակը միմիայն հողատուն է». Էդուարդ Շարմազանով


«Այս նվաստացման հեղինակը միմիայն հողատուն է». Էդուարդ Շարմազանով
Մայիս 14 10:59 2021

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապիտուլյանտը, դիմելով ՀԱՊԿ-ին, ընդունեց՝ Հայաստանն ի զորու չէ ինքնուրույն պաշտպանել իր սահմանների անվտանգությունը։

Ու այս նվաստացման հեղինակը միմիայն հողատուն է։ Ասեց խաղաղություն, բայց բերեց պատերազմ։

Ասեց հաղթանակ, բայց բերեց կապիտուլյացիա։ Ասեց Սարդարապատ, բայց բերեց Շուշիի ու Հադրութի խայտառակ հանձնում։ Ասեց ինքնիշխանություն, բայց բերեց անկախության փաստացի կորուստ։

Լավ իմացեք. մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց։

Կապիտուլյանտը Հայաստանը վերածեց անկելանոցի։

Պատիվ ունեցեք...

Չնայած՝ կապիտուլյանտն ուր, պատիվը՝ ուր»: