Սանկտ Պետերբուրգի մոտակայքում ուսապարկի մեջ կնոջ մասնատված մարմին են հայտնաբերել


Սանկտ Պետերբուրգի մոտակայքում ուսապարկի մեջ կնոջ մասնատված մարմին են հայտնաբերել
Մայիս 7 00:22 2021

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտակայքում 64-ամյա կնոջ մասնատված մարմին են հայտնաբերել ուսապարկի մեջ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, մարմինը հայտնաբերվել է Լենինգրադի մարզի Սերտոլովո քաղաքի գերեզմանատան հարևանությամբ: Մարմնի մասերը պոլիէթիլենային տոպրակներով տեղավորված են եղել ուսապարկի մեջ:

Ըստ քննության՝  կնոջ սպանության գլխավոր կասկածյալը նրա որդին է: Վերջինս ձերբակալվել է:  

2021 թվականի փետրվարին շրջանային անվտանգության ուժերի աշխատակիցները կնոջ անհետացումից հետո քրեական գործ էին հարուցել «Սպանություն» հոդվածով: Կինն անհետ կորած էր համարվում 2020 թվականի օգոստոսից: