Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին 117,3 միլիոն դոլարի զենք է գնել Թուրքիայից


Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին 117,3 միլիոն դոլարի զենք է գնել Թուրքիայից
Մայիս 7 00:00 2021

2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով ՝ Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել թուրքական զենքի գնման երկրների ցանկում, Infoteka24.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

«Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության և Թուրքիայի արտահանողների ասամբլեայի՝ հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն ապրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47,7% -ով ՝ մինչև 949,744 մլն դոլար: Հիմնական գնորդը 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին եղել է Միացյալ Նահանգները՝ 386.113 միլիոն դոլար (56% աճ)», – նշում է գործակալությունը:

Երկրորդ տեղում Ադրբեջանն է: Հունվար-ապրիլ ամիսներին այս երկիրը Թուրքիայից 117,315 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 13,3 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ:

Ադրբեջանին հաջորդում են ԱՄԷ-ն` 90.299 միլիոն դոլար, Բանգլադեշը` 57.827 միլիոն դոլար և Գերմանիան `50.014 միլիոն դոլար: