Ինչո՞ւ չի կարելի դաստակին կարմիր թել կապել


Ինչո՞ւ չի կարելի դաստակին կարմիր թել կապել
Մայիս 6 23:32 2021

Հավանաբար նկատել եք, որ վերջերս բավականին շատ մարդիկ դաստակին կարմիր թել են կապում: Կարմիր թել են կապում հայտնի մարդիկ, դերասանները, երգիչ-երգչուհիները և նույնիսկ քաղաքական գործիչները, բայց քչերը գիտեն դրա իմաստը: Հին ժամանակներում կարմիր թելն օգտագործվում էր չար աչքից պաշտպանվելու համար: Էքստրասենսները համարում են, որ կան մարդիկ, ովքեր բացասական էներգետիկա ունեն և կարող են վնասել մյուսներին անգամ տեսողական կոնտակտով: Ժողովրդի մեջ դա ընդունված է կոչել «չար աչք»: Հենց չար աչքից էլ պաշտպանում է կամիր թելը: Բայց արդյո՞ք դա դեմ չէ մեր կրոնին: Այս հարցի շուրջ զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա վրդ Բաղումյանի հետ:

«Իսկապես ցավալի երևույթ է, հատկապես երիտասարդների շրջանում, որի պատճառը չիմացությունն է: Մարկանց մի հատված էլ այդպես է վարվում մյուսներից տարբերվելու համար: Շատերին եմ հարցրել, թե ինչո՞ւ են կապում այդ թելը և ո՞րն է իմաստը, բայց գերակշիռ մեծամասնությունը պատասխան չունի: Դաստակին կարմիր թել կապելու ավանդույթը ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ: Սա հատուկ է հնդկական կրոնին, կաբբալիստներին և զանազան օկուլտիստական շարժումների հետևորդներին: Նրանք բացատրում են, որ իբր կարմիր թել կապելով` տվյալ մարդը պաշտպանվում է չար աչքից, ձախորդություններից և զանազան խնդիրներից, քանզի այն չեզոքացնում է բացասական էներգիան և էլի նման հեքիաթներ:

 
 
 

 Իսկ Երուսաղեմում այն դարձել է բիզնեսի` գումար վաստակելու մի ձև: Պատկերացրեք` մարդիկ երազանքներով գնում են ուխտի` Երուսաղեմի սրբավայրերում աղոթելու համար, բայց անգիտության պատճառով վերադառնում են «օրհնված» կարմիր թելով: Եթե չզլանաք և Գուգլ որոնողական համակարգում մի քիչ փնտրեք, ապա բազում ֆանտաստիկ բաներ կկարդաք այս մասին: Բնականաբար, ճշմարիտ և ուղղափառ հավատքի հետ այս ամենը կապ չունի: Մեր փրկիչը Հիսուս Քրիստոս է, որի եկեղեցու անդամ ենք դառնում Ս. Մկրտության խորհրդով և իրավունք ստանում այսուհետ խաչ կրելու: Խաչն է մեր փրկության գրավականը, պահապանը և հաղթության զենքը ընդդեմ սատանայի և դիվական փորձությունների: Քրիստոնեությունն անհամատեղելի է սնոտիապաշտության և մոգության հետ: Քրիստոնյան չի կարող կեղծ բաների հավատալ և իր կյանքը դրանցով արժևորել: Ուստի խորհուրդս է ճշմարիտ արժեքների հետևել և ոչ թե ընկնել զանազան մոգությունների կամ նորաձև բաների հետևից»: 

 



loading...