«Հայաստանից վերադառնալիս». Մարիա Զախարովան 3D լուսանկար է հրապարակել օդանավից


«Հայաստանից վերադառնալիս». Մարիա Զախարովան 3D լուսանկար է հրապարակել օդանավից
Մայիս 6 23:10 2021

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձյալ հրապարակում է արել Հայաստանից:

Այս անգամ դիվանագետն իր ֆեյսբուքյան էջում եռաչափ լուսանկար է հրապարակել, որն, ըստ երևույթին, պատկերել է օդանավից: «Հայաստանից վերադառնալիս»,- լուսանկարին կից գրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Զախարովան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում էին, որտեղ ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Արա Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զախարովան կրկին լուսնակար էր հրապարակել՝ «Բարի լույս, Երևան» գրառման ներքո: