«Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա միջազգայնորեն ճանաչված սահման». Էդգար Էլբակյան


«Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա միջազգայնորեն ճանաչված սահման». Էդգար Էլբակյան
Մայիս 6 22:08 2021

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բռնապետությունը պոզով-պոչով չի լինում։ Բռնապետության ժամանակ քեզ փորձում են պարտադրել պարադիգմեր, որոնցով դու պիտի դատողություններ կազմես։ Օրինակ՝ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է պարտադրել այն պարադիգմը, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Սյունիքում անցնում է ԽՍՀՄ ԳՇ քարտեզում նշված գծով։ 
Սա ներկա կոլաբորացիոնիստական վարչակարգի հնարած կեղծ պարադիգմն է։ Իրականում
1) Սյունիքի արևելքում ոչ թե Ադրբեջանն է, այլ Արցախի Քաշաթաղի շրջանը, որը միայն ժամանակավորապես է օկուպացված Ադրբեջանի կողմից,
2) Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա միջազգայնորեն ճանաչված սահման, որովհետև միջազգային իրավունքն ամփոփված է միջազգային իրավունքի աղբյուրներում, այս դեպքում՝ պայմանագրերում, իսկ այս երկու երկրները նման պայմանագիր չունեն,
3) Նախկին կայսրության վարչական սահմանները միջազգային իրավունքի աղբյուր չեն կարող լինել (ավելի մանրամասն տե՛ս,
3) Սյունիքի ցանկացած կետ, որտեղ այս պահին կանգնած է ադրբեջանցի զինծառայող, կապիտուլյացիոն վարչակարգի կողմից թշնամուն հանձնված հայոց հայրենական տարածք է՝ լինի դա Արցախի, թե Սյունիքի մասում,
4) այս պարզ ճշմարտությունները չհասկացող և «մենակ թե կռիվ չլինի» ասող մեր խեղճ բնակչությունը գտնվում է արտաքին ուժերի և տեղում նրանց շահերն սպասարկող կապիտուլյացիոն վարչակարգի՝ ահռելի չափերի հասնող տեղեկատվական քարոզչության ճահճի մեջ, և նրան այնտեղից պետք է հանել»



loading...