«Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի Հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել»․ Արամ Վարդևանյան


«Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի Հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել»․ Արամ Վարդևանյան
Մայիս 6 21:37 2021
Կարճ նկատառում.
Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի Հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել: Եվրոպական կառույցները ՄԻԱՅՆ հետադարձ ուժի բացահայտման մասով առաջարկել էր հիմք ընդունել կոնկրետ փաստերը, իսկ որոշակիության մասով ուղղակի ասել էր, որ ՀԵՆՑ ՍԴ-Ն ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ: Հիմա կարդում ենք ՍԴ մարտի 26-ի որոշումը և պարզում ենք, որ հենց ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ մասով է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվել, այլ ոչ թե հետադարձ ուժի: Հետևաբար «Հռոմի Պապի» հետ համեմատականներ անցկացնելը երկու ինստիտուտների պայմաններում, որոնցից մեկը Բարձր դատարանն է, մեղմ ասած անընդունելի է: Դրա փոխարեն կարելի էր արժանապատվորեն ընդունել սխալը..