Շուտով Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման մասին առաջին հայցերը կներկայացնի. Դավթյան


Շուտով Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման մասին առաջին հայցերը կներկայացնի. Դավթյան
Մայիս 6 20:13 2021

Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման առաջին հայցերը կներկայացնի: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ 2020թ․ սեպտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հետաքննություն սկսելու վերաբերյալ 214 որոշում է կայացվել:

«Ինստիտուտի գործարկումից ի վեր ծագել են մի քանի գործնական հարցեր, որոնք պահանջում են նաեւ օրենսդրական փոփոխություններ»,- ասաց գլխավոր դատախազը: