Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը


Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը
Մայիս 6 16:06 2021

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Իմ քայլի» ներկայացրած օրենսդրական փաթեթը։

Կողմ քվեարկեց 82, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Ինչպես նշել ենք՝ նախագիծը հեղինակել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Պատգամավոր Համազասպ Դանիելյանն ընդգծել էր, որ այս փոփոխություններն իրենց քաղաքական հանձնառությունն են։ Այն նախապես չէր դրվել հանրային քննարկման։