Անբարոյական է նման սուտ հորինողը. Գլխավոր դատախազ


Անբարոյական է նման սուտ հորինողը. Գլխավոր դատախազ
Մայիս 6 19:00 2021

Այսօր խորհրդրանում լրագրողները Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դատախազների միջև ծեծկռտուք տեղի ունեցել:

«Չկա նման բան, անբարոյական է նման սուտ հորինողը»,- կարճ պատասխանեց Արթուր Դավթյանը:Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի և Երևանի դատախազները ծեծկռտուքի մեջ են հայտնվել, այդ պատճառով էլ Գեղարքունիքի մարզի դատախազին տեղափոխում են Երևան:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում