Երևանում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի մասով անցնող հետիոտնին


Երևանում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի մասով անցնող հետիոտնին
Մայիս 6 17:50 2021

Մայիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ 14։20-ի սահմանում Գայի պողոտայում Երևանի բնակիչը՝ 27-ամյա Հայկ Թորոսյանը, իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, գրում է shamshyan.com-ը:

 
 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, նա հրաժարվել է հիվանդանոց գնալ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ սթափ է։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։