Կորոնավիրուսի նոր անսպասելի ախտանիշ է հայտնաբերվել (լուսանկար)


Կորոնավիրուսի նոր անսպասելի ախտանիշ է հայտնաբերվել (լուսանկար)
Մայիս 6 17:18 2021

Եղունգների գծերը կամ ակոսները կարող են ազդանշան լինել կորոնավիրուսով վարաված լինելու մասին: Այս անսպասելի ախտանիշը հայտնաբերել է բրիտանացի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը, գրում է Metro-ն: Նա Twitter-ի իր էջում տեղադրել է այդպիսի եղունգների լուսանկար և բացատրել, որ նրանք վերականգնվում են՝ ունենալով աճի հստակ սահման հիվանդության պահին և դրանից հետո: Պրոֆեսորի խոսքով՝ եղունգների վրա սպիտակ շերտագիծ է հայտնվում։ Այնուամենայնիվ, դա չի արտահայտվում բոլոր նրանց մոտ, ովքեր ունեցել են COVID-19։ Սա ախտանիշներից միայն մեկն է։ Սպեկտորը նշել է, որ եղունգների գծերը կարող են անվտանգ թվալ, բայց դրանք մատնանշում են լուրջ հիվանդություններ՝ կապված ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև կարմրուկի, կարմիր տենդի կամ խոզուկի, ինչպես նաև վահանաձև գեղձի հիվանդությունների, շաքարախտի, արյան մեջ երկաթի պակասի կամ սակավարյունության հետ:



loading...