ՌԴ ԱԳ նախարարն այցելել է Հաղթանակի զբոսայգի


ՌԴ ԱԳ նախարարն այցելել է Հաղթանակի զբոսայգի
Մայիս 6 17:06 2021

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: