«Այս տեսանյութով կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում»․ Արմեն Աշոտյան


«Այս տեսանյութով կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում»․ Արմեն Աշոտյան
Մայիս 6 16:40 2021

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Այսօր մասնագիտական տհասությամբ եւ մարդկային բարոյազրկությամբ հայտնի ԱԽ քարտուղարը, շարունակելով ծառայել որպես Նիկոլի քաղաքական արտաթորանքը ըմբոշխնող սանիտար, հերթական անգամ կեղծ պնդումներ է արել, այս անգամ ԱԹՍ-ների մասին։

Նա պնդել է, թե Հայաստանը 2018-ից հետո ձեռք է բերել մեծ քանակությամբ դրոններ, մատուցելով դա որպես նախկինում հնչած բանակի արդիականացման ծրագիրը փոխելու եւ աղավաղելու մեղադրանքների հերքում։

 
 

Ձեզ ներկայացված տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում»։