Կառավարությունը վերանայել է կարանտինային սահմանափակումների շրջանակը


Կառավարությունը վերանայել է կարանտինային սահմանափակումների շրջանակը
Մայիս 6 15:55 2021

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կանխարգելման նոր միջոցների ներդրմամբ պայմանավորված՝ կառավարությունը վերանայել է կարանտինային սահմանափակումների շրջանակը։

Այն քաղաքացիները, որոնք պատվաստման հավաստագիր կունենան, մեր երկիր գալու դեպքում ՊՇՌ թեստ այլևս չեն հանձնի։

ՀՀ մուտք գործելիս մինչև 1 տարեկան երեխաները ևս ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա»։