Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին


Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Մայիս 6 14:02 2021

Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարություններին․ «Մեր բանակցությունները կենտրոնացած չեն եղել միայն տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ համագործակցության վրա։ Դա եղել է թեմաներից մեկը։ Ինչ վերաբերում է եռակողմ համատեղ գործողություններին՝ փոխվարչապետերի մակարդակով, այդ մեխանիզմն ստեղծվել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների որոշմամբ՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում։ Եվ այդ մեխանիզմը ենթադրում է համաձայնություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր՝ հիմնված փոխշահավետ հիմքի վրա։ Եվ այն ոչ մի դեպքում չի ենթադրում այլ բան, քան դիվանագիտական համաձայնություններ և լուծումներ, որոնք թույլ կտան լիովին ապաշրջափակել տնտեսական կապերը։ Ցանկացած հարց, որը կարող է չհամապատասխանել 3 ղեկավարների ձեռք բերած համաձայնությանը, իհարկե, չի կարող ընդունվել որպես այլընտրանք այն ամենի, ինչի շուրջ համաձայնություն է եղել»։