Կորոնավիրուսով վարակման 425 և մահվան 14 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 425 և մահվան 14 նոր դեպք
Մայիս 6 11:15 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մայիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218325 դեպք, որոնցից 202273-ը՝ առողջացած, 4192-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10828 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1004873 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3964 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք: Ունենք 714 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1032 է»:

 
 

 



loading...