ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան
Մայիս 5 20:38 2021

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես արդեն հայտնել էինք, աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Մայիսի 6-ին ժ. 10:15-ին տեղի կունենա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, իսկ 11։00-ին ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 12:15-ին: