Արա Այվազյանը՝ Լավրովի այցի օրակարգի մասին


Արա Այվազյանը՝ Լավրովի այցի օրակարգի մասին
Մայիս 5 19:06 2021

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի օրակարգը ներառելու է նաև ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հարցը»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով Այվազյանին, խնդրեց Լավրովին փոխանցել հայկական կողմի անհանգստությունը` Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ:

«Պետք է գոհունակությամբ նշենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ արդեն 70 ռազմագերիներ ու այլ քաղաքացիական անձինք արդեն ազատ են արձակվել։ Այս հարցը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է ու նաև դարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օրակարգային հարց»,– ասաց Այվազյանը՝ շեշտելով որ միջազգային հանրությունը ևս Հայաստանի կոչերին անարձագանք չի մնացել, և միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա արդեն ակնհայտ է։