Եղիսաբեթ II-ն ընդլայնում է ալկոհոլի արտադրությունը. տեսականին կհամալրվի գարեջրի 2 տեսակով


Եղիսաբեթ II-ն ընդլայնում է ալկոհոլի արտադրությունը. տեսականին կհամալրվի գարեջրի 2 տեսակով
Մայիս 5 15:48 2021

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ պալատը որոշել է ջին ու գարեջուր արտադրել, որպեսզի փրկի Եղիսաբեթ Երկրորդի թանկարժեք հավաքածուները:

Բրիտանական People–ը հայտնում է, որ Եղիսաբեթ II թագուհին թույլ է տվել, որ Սանդրինգեմի թագավորական կալվածքում աճող բույսերից գարեջուր պատրաստեն և արդեն եփվել են գարեջրի երկու տեսակների առաջին նմուշները։ 

Ջինի ու գարեջրի արտադրությունն կօգնի պահպանել Եղիսաբեթ II-ի թանկարժեք հավաքածուները: Թագունին, բացի անշարժ գույքի մի քանի օբյեկտներից ու հողերից, որոնք լավ եկամուտ են բերում, նաև շատ արժեքավոր իրեր ունի, իսկ դրանց պահպանման համար գումարներ են հարկավոր։

«Թագավորական» գարեջրի մեկ շիշը (500 մլ) 5,5 դոլարով վաճառվում է Սանդրինգեմի հուշանվերների խանութում:

Բուքինգհեմյան պալատն անցյալ տարի էլ էր նման քայլի դիմել: Թագուհու անունից ջին էր արտադրվել թագավորական նստավայրի տարածքում հավաքված բույսերից։

Իսկ այս շաբաթ պալատը կսկսի մրգային համով ջինի նոր տեսակ պատրաստել, որի մեկ շիշը 41 դոլար է գնահատվում։People–ը կարծում է, որ ալկոհոլի արտադրությամբ զբաղվելու որոշումն իր պատճառներն ունի։ Թագավորական ընտանիքի նախկին խոհարար Դարեն Մաքգրեդին ասել է, որ Եղիսաբեթ II-ն ամեն օր Դյուբոննե վերմուտով, մի կտոր կիտրոնով, մեծ քանակությամբ սառույցով ու ջինով կոկտեյլ է վայելում։

 

 

Մեծ Բրիտանիայի թագուհին կզրկվի ավիապարկից. Եղիսաբեթ II-ը «կիսելու է» ինքնաթիռը Ջոնսոնի հետ

«Թագավորական» գարեջրի մեկ շիշը (500 մլ) 5,5 դոլարով վաճառվում է Սանդրինգեմի հուշանվերների խանութում:

Բուքինգհեմյան պալատն անցյալ տարի էլ էր նման քայլի դիմել: Թագուհու անունից ջին էր արտադրվել թագավորական նստավայրի տարածքում հավաքված բույսերից։

Այս շաբաթ պալատը կսկսի մրգային համով ջինի նոր տեսակ պատրաստել, որի մեկ շիշը 41 դոլար է գնահատվում։People–ը կարծում է, որ ալկոհոլի արտադրությամբ զբաղվելու որոշումն իր պատճառներն ունի։ Թագավորական ընտանիքի նախկին խոհարար Դարեն Մաքգրեդին ասել է, որ Եղիսաբեթ II-ն ամեն օր Դյուբոննե վերմուտով, մի կտոր կիտրոնով, մեծ քանակությամբ սառույցով ու ջինով կոկտեյլ է վայելում։

Եղիսաբեթ II–ը հրաժարվել է բնական մորթուց

Բացի այդ, ջինի ու գարեջրի արտադրությունն օգնում է պահպանել Եղիսաբեթ II-ի թանկարժեք հավաքածուները: Թագունին, բացի անշարժ գույքի մի քանի օբյեկտներից ու հողերից, որոնք լավ եկամուտ են բերում, նաև շատ արժեքավոր իրեր ունի, իսկ դրանց պահպանման համար գումարներ են հարկավոր։