Լավրովի այցի շրջանակներում կքննարկվի նաև ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը


Լավրովի այցի շրջանակներում կքննարկվի նաև ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը
Մայիս 5 11:10 2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան, որտեղ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ: Այնուհետև, մայիսի 10-11-ը ՌԴ ԱԳ նախարարը աշխատանքային այցով կմեկնի Բաքու, հայտնում է ТАСС-ը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ շփումների ընթացքում նախատեսվում է «հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում»: 
Սակայն բանակցությունների առաջնային թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա պայմանավորվածությունների կատարումը։ 
«Առաջնահերթ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին»,-նշել է Զախարովան: