Ալիևը Զանգելանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել


Ալիևը Զանգելանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել
Ապրիլ 27 18:58 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանի շրջանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել Մեխակավանի (Ջաբրայիլի) և Կովսականի (Զանգելանի) շրջաններ կատարած այցի ժամանակ:

Արարողության ընթացքում Ալիևը նշել է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի թռիչքուղին շահագործման կհանձնվի ընթացիկ տարում: