Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց


Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց
Ապրիլ 19 21:00 2021

 

Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադի բժիշկների խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, որտեղից  տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց  է տեղափոխվել Երևանի բնակիչ, 26-ամյա Վարդգես Չ.-ն:

Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության  Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի աշխատակիցների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Շարուրի փողոցում  վիճաբանություն  է տեղի ունեցել  Երևանի բնակիչներ, 23-ամյա Համլետ Ղ.-ի, 25-ամյա Գագիկ Գ.-ի, 29-ամյա Հարություն Տ.-ի և մի քանի՝ դեռևս ինքնությունը չպարզված անձանց միջև, որի ժամանակ ոտքերով և մահակով հարվածներ են հասցրել Վարգես Չ.-ի , նրա եղբոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վաչիկ Չ.-ի մարմնի տարբեր  մասերին: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ վիճաբանության ժամանակ տուժածներից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։