Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուին նկատել են միայնակ ինքնաթիռ նստելիս․ նա հուսով է, որ վերամիավորումը հնարավոր է. (լուսանկարներ, տեսանյութ)


Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուին նկատել են միայնակ ինքնաթիռ նստելիս․ նա հուսով է, որ վերամիավորումը հնարավոր է. (լուսանկարներ, տեսանյութ)
Ապրիլ 19 17:45 2021

Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, որը, ըստ քաջատեղյակ աղբյուրների, դեռևս «հույս ունի» վերամիավորվել նախկին հարսնացուի հետ, միայնակ աշխատանքային չվերթով մեկնել է Հորթֆորդից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

45-ամյա նախկին բեյսբոլիստը մեկնել է ESPN-ի կիրակնօրյա բեյսբոլի խաղին։

Հակառակ նրան, որ Ջենիֆեր Լոպեսի հետ բաժանության մասին հայտարարելուց հետո Ռոդրիգեսը հրապարակում էր արել՝ ցույց տալով համատեղ որոշ լուսանկարներ, նա, կարծես, շարունակում է իր աշխատանքային առօրյան։

Keeping busy: Alex Rodriguez, 45, throws himself into work as he deplanes a private jet in Hartford just days after he and Jennifer Lopez officially announced their split in a joint statementGame face: Though he expressed sadness over the fizzling of their two year engagement with a forlorn video of their photos set to a Coldplay song, he seemed to be keeping his head in the gameFlying solo: The baseball shortstop turned sports correspondent strolled off the plane in a pair of khaki pants and a white button polo shirt

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Լոպեսն ու ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը համատեղ հայտարարությամբ պաշտոնապես հայտնել են իրենց բաժանման մասին: Լոպեսն ու Ռոդրիգեսը, որոնք միասին էին 2017 թվականից և 2 տարի նշանադրված են եղել, հայտնել են, որ չեղարկում են իրենց նշանադրությունն ու փորձելու են ընկերներ մնալ:

«Մենք գիտակցեցինք, որ ավելի լավ ընկերներ ենք և ամեն ինչ կանենք ընկերներ մնալու համար: Մենք կշարունակենք աշխատել միասին և աջակցել միմյանց մեր համատեղ բիզնեսներում և նախագծերում: Մենք լավագույնն ենք ցանկանում միմյանց և մեկս մյուսի երեխաներին: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջերմ և աջակցող խոսքեր են ուղարկել մեզ»,- ասվում է նրանց հայտարարության մեջ:



Հիշեցնենք, որ բաժանումից հետո Լոպեսը, ըստ հավաստի աղբյուրների, իր մոտ է պահում 1,8 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության թանկարժեք մատանին։

Զույգի նշանադրությունը տեղի էր ունեցել 2019 թվականին Բահամյան կղզիներում։ Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը նշանադրված էր դերասան Բեն Աֆլեքի հետ, ով 2002 թվականին 1,2 միլիոն դոլար արժողությամբ մատանի էր նվիրել դերասանուհուն և առաջարկություն արել։

Feeling the love: Alex dropped down to one knee and proposed to the Hustler's star with the impressive 15-carat emerald cut diamond sparkler while on holiday in the Bahamas in 2019Split: The pair released a joint statement to TODAY just days ago where they announced they were going their separate ways after a tough couple weeks; pictured January 2020