«Քանյեն պնդում էր` իրենք, բացի երեխաներից, ընդհանուր ոչինչ չունեն և պետք է բաժանվեն». Նոր մանրամաներ Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի ամուսնալուծությունից. Page Six


«Քանյեն պնդում էր` իրենք, բացի երեխաներից, ընդհանուր ոչինչ չունեն և պետք է բաժանվեն». Նոր մանրամաներ Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի ամուսնալուծությունից. Page Six
Ապրիլ 19 17:06 2021

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը «նյարդայնացած» է այն լուրերից, թե Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն առաջինն է ցանկացել բաժանվել իրենից, գրում է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

«Իրականում, հենց Քանյեն էր մի ամբողջ տարի կնոջն ասում, որ իրենք, բացի երեխաներից, ընդհանուր ոչինչ չունեն և պետք է բաժանվեն։ Քիմն ամեն ինչ անում էր իրենց ամուսնությունը փրկելու համար»,- հայտնել է աղբյուրը։

Նա նաև հայտնել է, որ Ուեսթը Քարդաշյանին թույլ է տվել ամուսնալուծության հայցն առաջինը դատարան ներկայացնել՝ նրա հանդեպ հարգանքից ելնելով։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվարից։ Նշենք, որ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։