«Երբ Նիկոլ Փաշինյանը մտնում է ԱԺ դահլիճ, ես դուրս եմ գալիս». Գևորգ Պետրոսյան


«Երբ Նիկոլ Փաշինյանը մտնում է ԱԺ դահլիճ, ես դուրս եմ գալիս». Գևորգ Պետրոսյան
Ապրիլ 19 16:07 2021

«Երբ Նիկոլ Փաշինյանը մտնում է ԱԺ նիստերի դահլիճ, ես դուրս եմ գալիս: Դե հո չեմ նիստերի ժամանակ ասելու՝ արա՛, ա՛յ տղա, կամ Նիկո՛լ: Չեմ կարում էդ մարդուն ասեմ՝ հարգելի՛, պարոն վարչապետ: Ի՞նչ ա արել, որ հարգելի լինի»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետի հրաժարականին, որը սպասվում է ապրիլի վերջին տասնօրյակում: «Ի՞նչ ա նշանակում՝ կանգնել հաթաթա տալ, ասել՝ եթե իմ հրաժարականից հետո որոշ ուժեր թեկնածու առաջադրեն, ես նորից կընտրվեմ վարչապետ: Սա նշանակում ա՝ իրա համար ո՛չ Սահմանադրություն, ո՛չ օրենքներ, ո՛չ բարքեր, ո՛չ արժեքներ գոյություն չունեն»:

 
Տեղեկացրե՛ք Ձեր տերիմներին