Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան


Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան
Ապրիլ 19 16:00 2021

Թուրքական «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան). հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:

Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել՝ այն որակելով տեխնիկական սխալ։ Հեռուստաընկերությունն ու հեռուստասերիալի ղեկավարությունը դեռևս որևէ պարզաբանում չեն տվել։

 

 



loading...