«Պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը». Էդմոն Մարուքյան


«Պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը». Էդմոն Մարուքյան
Ապրիլ 19 14:48 2021

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին՝ քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

Քվեարկության արդյունքները՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ»: