Վարդակակաչների մեծ փունջ և առաստաղից կախված տասնյակ ծաղիկներ․ Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է ծննդյան տարեդարձի առթիվ ընկերոջ մատուցած անակնկալը (լուսանկարներ, տեսանյութ)


Վարդակակաչների մեծ փունջ և առաստաղից կախված տասնյակ ծաղիկներ․ Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է ծննդյան տարեդարձի առթիվ ընկերոջ մատուցած անակնկալը (լուսանկարներ, տեսանյութ)
Ապրիլ 19 00:40 2021

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանն այսօր տոնում է ծննդյան 42-րդ տարեդարձը, գրում է Daily Mail-ը։

Այդ կապակցությամբ նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած հաճելի ու յուրօրինակ անակնկալը։

Քորթնի Քարդաշյանը երկրպագուներին ցուցադրել է՝ իր տան միջանցքում տեղադրված վարդակակաչների մեծ փունջը և առաստաղից կախված տասնյակ գարդենիաները։

«Վարդակակաչն ու գարդենիան իմ սիրելի ծաղիկներն են»,- գրել է իրապատում շոուի աստղը՝ հավելելով, որ «իր ամբողջ տունը հաճելի բույրով է պատվել»։
 Astonishing: Kourtney Kardashian posted an Insta Stories video showing a breathtakingly huge flower display set up in the hallway of her homeSensation: But that was only part of the extravagant display as Travis also had several gardenias with lily pads strung from the ceilingDelighted: She gushed in a caption that 'tulips and gardenias are my favorite flowers' adding that 'my entire house smells yummy'