Երեւանի հյուրանոցներից մեկում փորձել են բռնաբարել մատուցողուհուն. Օգնության է հասել գործընկերուհին


Երեւանի հյուրանոցներից մեկում փորձել են բռնաբարել մատուցողուհուն. Օգնության է հասել գործընկերուհին
Ապրիլ 17 19:20 2021

1991 թվականին ծնված երիտասարդը Երեւանում փորձել է բռնաբարել հյուրանոցի մատուցողուհուն։ Դեպքը տեղի է ունեցել հենց հյուրանոցում։

Երիտասարդը ժամը 23:00-ի սահմաններում այցելել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող հյուրանոցներից մեկը և սենյակ պատվիրել: Վերջինիս սենյակը ցույց է տվել նույն հյուրանոցային համալիրի մատուցողուհին, որին էլ երիտասարդը փորձել է բռնաբարել։

Քննության տվյալներով՝ մատուցողուհին այցելուին ցույց է տվել հյուրանոցի սենյակի հարմարությունները, ինչի ընթացքում երիտասարդը հարվածել է նրա դեմքին, գցել մահճակալին, ապա որպես զենք օգտագործվող մետաղական առարկայի գործադրմամբ սպանելու սպառնալիքով, այլ բռնի գործողություններ կատարելու, այդ թվում կծելու միջոցով փորձել է նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ։ Աղջկա օգնության կանչերը լսել է նույն հյուրանոցի մեկ այլ աշխատակցուհի, որը շտապել է սենյակ, ինչի արդյունքում երիտասարդը չի կարողացել ավարտին հասցնել բռնաբարությունը։ Վերջինիս գործողությունների հետեւանքով մատուցողուհին ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ արյունազեղումների, սալջարդերի, քերծվածքների ձեւով։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության փորձի համար, ինչը դատարանը հիմնավորված է համարել և նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման։



loading...