Ադրբեջանցիներն Արցախում մզկիթ են քանդել՝ ճանապարհ կառուցելու համար


Ադրբեջանցիներն Արցախում մզկիթ են քանդել՝ ճանապարհ կառուցելու համար
Ապրիլ 15 20:00 2021

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմին անցած տարածքներում Խուդաֆերին - Որոտան (Կուբաթլու) - Բերձոր (Լաչին) ճանապարհի կառուցման համար ադրբեջանցիները 18-րդ դարում կառուցված մզկիթ են քանդել, փոխանցում է JAMnews-ը։

Արցախյան առաջին պատերազմից հետո մզկիթը գտնվել է Արցախի տարածքում՝ Որոտանի շրջանում, ու դեռ 2001-ին Ադրբեջանի կառավարության կողմից տեղական նշանակության ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ է ստացել։

Ադրբեջանական կողմից հայտնել են, թե նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է պատժել մզկիթը քանդած շինարարներին։



loading...