Ջրականի շրջանում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ


Ջրականի շրջանում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
Ապրիլ 13 18:55 2021

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն՝ հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541: